հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Աննա Հակոբյանի ճաշկերույթին 30–ից ավելի ՊՊԾ ծառայողներին բերել եք, որ ի՞նչ. Մեղք են էդ տղերքը. Գեղամ Մանուկյան

Աննա Հակոբյանի ճաշկերույթին 30–ից ավելի ՊՊԾ ծառայողներին բերել եք, որ ի՞նչ. Մեղք են էդ տղերքը. Գեղամ Մանուկյան

Մամուլում շատ գրվեց, որ Աննա Հակոբյանին սպասարկող ջիպ տեսակի մեքենան, 145 հազար դոլար են կարծեմ ասում. Կարգը ո՞նց է, անձն է որոշում, որ իր մեքենան փոխե՞ք, թե դուք 2 տարվա մեջ դուք տեսնում եք, որ ջիպն այնքան է մաշվել, որ անպայման պետք է նոր մեքենա առնեք: Այս մասին, այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ասաց «Հայաստան» խմբակցության» պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանին:

«Ինչքան փորձեցի օրենքում փնտրել, թե ՊՊԾ-ն մասնավոր որեւէ հավաքի անվտանգությունն ապահովում է, թե ոչ, չգտա էդ կետը: Օրերս  էլի մամուլում գրվեց, հրապարակային հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանի կինը, «Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը 1 մլն դրամանոց ճաշկերույթ է կազմակերպել «Լիվինգսթոնում»: Լավ հասկանալ է, օրենքով է, որ վարչապետի ընտանիքի անդամ է, պետք է ՊՊԾ-ից 1, 2, 3, 10 ծառայող անվտանգությունն ապահովի: Բայց մասնավոր բարեգործական կազմակերպության ճաշկերույթի 3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողների ներկայությունը ո՞ր օրենքով է կանոնակարգվում»,-ասաց նա:

Հանձնաժողովի ՔՊ-ական անդամ Վահագն Ալեքսանյանը հարցրեց. «Հաշվե՞լ եք, պարոն Մանուկյանը»:

Հանձնաժողովի նախագահ նդրանիկ Քոչարյանն էլ ասաց. «ՊՊԾ-ն ունի իր առջեւ դրված խնդիրներ, որոնք իրացնում է իր պարտականությունները»:

ՊՊԾ պետի տեղակալ Առաքելյանը նշեց, որ ծառայությունն ինքն է որոշում ելնելով իրավիճակից, թե որտեղ եւ ում ինչ մեքենա է տրամադրվում. «Երկրորդ հարցի հետ կապված, էլի անվտանգությունից ելնելով օրենքի 6-րդ մասով, էլի իրավիճակը գնահատելով կարող է տարբեր քանակի հասնել անվտանգության աշխատակիցների թիվը»,-ասաց նա:

Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց. «Որեւէ տրամաբանություն չեմ տեսնում: Լավ, 1, 2, 4, 5 թիկնազոր թող լինի, բայց 3 տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողներ բերել եք բիզնեսմեննի ճաշկերույթին, որ ի՞նչ: Մեղք են էդ տղերքը»:

Առաքելյանն էլ ասաց. «Շնորհակալություն, որ մտածում եք մեր մասին, բայց սա ծառայություն է»:

  • Կիսվել: