ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անկախ նրանից խաչմերուկում «վաֆլի» գծանշումը կա, թե ոչ, խցանված խաչմերուկ մտնող վարորդը տուգանվելու է

Անկախ նրանից խաչմերուկում «վաֆլի» գծանշումը կա, թե ոչ, խցանված խաչմերուկ մտնող վարորդը տուգանվելու է

Ցանկացած խաչմերում, անկախ նրանից՝ խաչմերուկում կա «վաֆլի» կոչեցյալ գծանշումը, թե ոչ, արգելվում է մուտք գործել, եթե առաջացել է խցանում եւ դա կստիպի վարորդին կանգնել խաչմերուկի տարածքում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը:

«Սա ամենատարածված խախտումն է Երեւանում, որի պատճառով առաջանում են օրվա պիկ ժամերին արհեստական խցանումներ: վարորդը մտնում է խաչմերուկի, կանգնում է եւ փակում հանդիպակաց երթեւեկությունը: Այսինքն հանդիպակաց երթեւեկության համար կանաչը բացում է, բայց նրանք էլ չեն կարողանում մտնել խաչմերուկ: Սրանից հետո, եթե վարորդը մուտք գործեց այդպիսի ժամանակ խաչմերուկի, նա տուգանվելու է»,-ասաց նա՝ հավելելով, որայս փոփոխություն արդեն մտել է ուժի մեջ:

  • Կիսվել: