Անհնազանդության ակցիաները կատարվելու են այնքան ժամանակ մինչև որեւէ պաշտոնյա կամ հենց քաղաքապետը չգան «Հաղթանակ» թաղամաս. Հաղթանակ թաղամասի բնակիչներ
Հաղթանակ թաղամասի տարածքից մենակ 70 հեկտար դուրս են բերում որպես սանիտարական գոտի՝ անորոշ ապագայով ու ոչ մի լուծում չեն առաջարկում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հաղթանակ թաղամասի բնակիչներից մեկը:
«Բացի այդ, 15 հեկտար էլ բարձրավոլտի տակից հողատարածքը վերցնում են ժողովրդի ձեռից ու էլի անորոշ ապագայով, չգիտեն ինչ է սպասվում, ու այդպես լիքը-լիքը խնդիրներ: Հունվարի 9-ին, Ավինյանի հետ ունեցել ենք հանդիպում: Ինքը հասկացավ, որ խնդիրներից մեկը նույն օրը լուծվող խնդիր է, մեր ներկայությամբ, վարչական շրջանի ղեկավարի ներկայությամբ հանձնարարականը իջեցրեց ՃՔ վարչության պետին: Բայց մնացած մասով մենք ոչ մի արդյունք չունենք, ընդհանրապես շարժ չկա»,-ասաց նա:
Մեկ այլ բնակիչ էլ շարունակեց. «Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ժամանակ հստակ ֆիքսեցինք, որ երեք հարց լուծվելու է, բայց մի ամիս հետո, որ գնացել ենք քաղաքապետարան, հասկացել ենք, որ ոչ մի գործառույթ էլ չի կատարվել: Կա «անօգտագործելի հողատարածք» տերմին: Այդ անօգտագործելին, որ պիտի դառնար այլ հողատեսք, որ կադաստրը գրանցեր, քաղաքապետարանի աշխատակիցներն ասացին՝ տեղյակ չենք: Այսինքն քաղաքապետի տված հանձնարարականից աշխատակիցները տեղյակ չեն: Երևի քաղաքապետն էլ տեղյակ չի, որ իր հանձնարարականները չեն կատարվում։
Անհնազանդության ակցիաները կատարվելու են այնքան ժամանակ մինչև ԱԺ-ից, քաղաքապետարանից որեւէ պաշտոնյա կամ հենց քաղաքապետը չգան «Հաղթանակ» թաղամաս: Մենք էլ կաբինետային խոսակցության չենք գնալու: Իրենք ասել են՝ ասեք, կանենք: Եթե չեն անելու «Հաղթանակ» թաղամասի ասածը, եկող ընտրությունների ժամանակ մեր թաղամասը հստակ իր ձայներով կորոշի, որ մենք դեմ ենք այս քաղաքական որոշումներին»:
Մեկ ուրիշ տղամարդ էլ, որ ավելի բարկացած էր, հայտարարեց. «Օրը մի հատ օրենք են հանում, ժողովրդին խփել են իրար, արա, բան չեն կարում էլ անեն: Իրենք ո՞վ են վաբշե այդ բոմժերը: Իրենց վերջին քֆուրը հասնում ա: Իր հերը կարող է այնտեղ ժողովրդին բան ասի, մենք չենք կարող ասե՞նք, արա»: