շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անհետ կորածների ու գերիների հարազատները երկրորդ օրն է՝ շրջափակել են ՊՆ բոլոր մուտքերը․ նրանցից մի քանիսը հրավիրվել են հանդիպման․ ուղիղ

Անհետ կորածների ու գերիների հարազատները երկրորդ օրն է՝ շրջափակել են ՊՆ բոլոր մուտքերը․ նրանցից մի քանիսը հրավիրվել են հանդիպման․ ուղիղ

Անհետ կորածների ու գերիների հարազատները շարունակում են շրջափակված պահել ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը:

Ավելի վաղ նրանք հանդիպում էին պահանջում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ՝ պահանջով, որ պաշտոնյաները մոտենան իրենց, ոչ թե իրենց մի մասը ներս մտնի։

ՀՀ ոստիկանապետը ծնողներին փոխանցեց, որ Պաշտպանության նախարարությունը պատրաստ է ընդունել 10 ծնողի: Նրա առաջարկը չստացավ ծնողների համաձայնությունը:

 

 

  • Կիսվել: