Անհետ կորածների ծնողներն ԱԺ–ի մոտ են
44–օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն այս պահին Ազգային ժողովի ընդունարանի մոտ են։
Նրանք նշում են, որ դեռեւս 2025–ի դեկտեմբերին նամակ են հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշելով, որ ցանկանում են ծանոթանալ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Անցել է 2 ամիս և դեռ որևէ պատասխան չեն ստացել ԱԺ նախագահից։


