ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Անհետ կորած համարվող  զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները Արմավիրի մարզում ճանապարհ են փակել

Անհետ կորած համարվող զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները Արմավիրի մարզում ճանապարհ են փակել

Անհետ կորած համարվող զինծառայող Վահե Թորոսյանի հարազատները Արմավիրի մարզում ճանապարհ են փակել։ Նրանք պահանջում են, որ իրենց երեխային գտնեն ու հետ վերադարձնեն։

«Իմ երեխան երեք տեղից վիրավոր ա եղել, ես ինչքա՞ն սպասեմ, մի ամիս է ես իմ երեխայի ձայնը չեմ լսել, խնդրում եմ, իմ երեխային բերեք տվեք ինձ»,– ասում է Վահեի մայրը։

Զինծառայողի մայրը պատմում է, որ տղան վերջին անգամ զանգել է սեպտեմբերի 14–ին, ասել է, որ ամեն ինչ լավ է, շուտով հերթափոխ է լինելու և նա իջնելու է դիրքերից։

Այն որ Վահեն վիրավոր է, ծնողներն իմացել են ավելի ուշ, զինակից ընկերներից, բայց Վահեի հետ կապ հաստատել մինչև այսօր չի հաջողվում։

  • Կիսվել: