ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անհայտ անձը հայտնել է՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբ կա․ TASS

Անհայտ անձը հայտնել է՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբ կա․ TASS

Անհայտ անձը հայտնել Է, թե Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ռումբ կա, տեղեկությունը «ՏԱՍՍ»-ին հայտնել Է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Շերեմետևո» օդանավակայանն անանուն հաղորդագրություն է ստացել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը, որը պետք է ժամանի նշանակման կետի օդանավակայան, «ականապատվել» է։ Այժմ ստուգում է իրականացվում», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով ՝ «Շերեմետևո» օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: