կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է ինստագրամյան նոր կեղծիքի տարածման մասին

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է ինստագրամյան նոր կեղծիքի տարածման մասին

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնում է ինստագրամյան նոր կեղծիքի տարածման մասին:

«Ինստագրամում նման կեղծիք է տարածվում: Հնարավոր է` կեղծ նամակը ստանաք ձեր ծանոթի, ընկերոջ էջից, քանի որ կեղծարարները գողանում են օգտահաշիվները ու այլ մարդկանց անունից հանդես գալով տարածում ֆիշինգային հղումներ:

Ձեր մուտքանունն ու գաղտանաբառը մի լրացրեք այլ հարթակներում բացի իրական կայքի հասցեն ու պաշտոնական հավելվածը:

Միացրեք երկփուլային նույնականցումը, որը հնարավարություն չի տա մտնել ձեր հաշիվ նույնիսկ, եթե գողանան գաղտնաբառը:

Բանկային քարտի տվյալներ մի լրացրեք չստուգված կայքերում:

Կասկածով մոտեցեք բոլոր այն հրապարակումներին, որտեղ առաջարկում են առանց ջանք գործադրելու միանգամից շատ փող աշխատել»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: