ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անդրեա Վիկտորինը ցավակցել է զոհված զինվորների ընտանիքներին

Անդրեա Վիկտորինը ցավակցել է զոհված զինվորների ընտանիքներին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն իր թվիթերյան էջում ցավակցություն է հայտնել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհի կապակցությամբ։

«ԵՄ պատվիրակության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ազատում հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։ Մեր մտքերը նրանց ընտանիքների և սիրելիների հետ են։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-գրել է նա:

Նշենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել է Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն. նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

 

 

  • Կիսվել: