կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Անդրանիկ Միհրանյանը Հայաստանում ճանաչվել է անցանկալի անձ

Անդրանիկ Միհրանյանը Հայաստանում ճանաչվել է անցանկալի անձ

ՌԴ-ում բնակվող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը նույնպես Հայաստանում ճանաչվել է  անցանկալի անձ։ Այս մասին քաղաքագետը հայտնել է հայ-ռուսական Լազարևյան ակումբի առցանցի նիստի ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ մասին ինքն իմացել է 2022-ի ամռանը, բայց դեռ «ժամանակ չի ունեցել այդ հարցով զբաղվելու»։

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի ապրիլի 27-ին, երբ Հայաստանում տեղի էին ունենում զանգվածային բողոքի ցույցեր, Անդրանիկ Միհրանյանը վիրավորական արտահայտություններ էր արել ցուցարարների հասցեին և հայտարարել, որ ինքն ամաչում է, որ հայ է։ Ավելի վաղ Հայաստանի համար անցանկալի անձինք են ճանաչվել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը և «Россия Сегодня» ու «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

  • Կիսվել: