հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անցկացվել է «Տարվա բժիշկ, տարվա բուժկենտրոն» մրցանակաբաշխությունը

Անցկացվել է «Տարվա բժիշկ, տարվա բուժկենտրոն» մրցանակաբաշխությունը

«Որակի նշան» ընկերությունը դեկտեմբերին «Աղաբաբյանս» ռեստորանային համալիրում կազմակերպել էր «Տարվա բժիշկ, տարվա բուժկենտրոն» անվանակարգում մրցանակաբաշխություն։

«Տարվա լավագույն բուժկենտրոն»-ներ ճանաչվեցին ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային և «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնները, իսկ Սևանի ու «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոնը»-ները` որպես մարզային լավագույն հաստատություններ:

«Տարվա լավագույն վիրաբուժության կլինիկա» անվանակարգում մրցանակ ստացավ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի Վիրաբուժության կլինիկան:

«Տարվա լավագույն ուռուցքաբան» է ճանաչվել «Իրա Մեդիքլ Գրուպի» բժշկական կենտրոնի ավագ ճառագայթային ուռուցքաբան Ներսես Քարամյանը։

«Տարվա լավագույն մարզային էնդոսկոպ եւ ընդհանուր վիրաբուժության ծառայություն» անվանակարգում մրցանակ է ստացել «Մարտունու բժշկական կենտրոնի» համապատասխան բաժանմունքը:

Իրենց «Որակի նշանը» ստացան նաև «Dօctor Face» ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնը, «Հայբրիդ» լաբորատորիան։

Իսկ «Տարվա լավագույն էնդոկրին ծառայություն» անվանակարգում մրցանակի արժանացավ «Նաիրի» բժշկական կենտրոնի էնդոկրին ծառայությունը:

«Միջազգային ստանդարտներին համապատասխան բժշկական կենտրոն» անվանակարգում՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնը։

«Առողջապահության ոլորտում լրջագույն նվաճումներ գրանցած գերդաստան» անվանակարգում մրցանակ է ստացել Օկոևների ընտանիքը:

«Տարվա լավագույն պտղաբերության կենտրոն» է ճանաչվել «Ֆերթիլիթի Սենթր» Պտղաբերության կենտրոնը:

«Տարվա լավագույն դիմածնոտային վիրաբուժական բաժանմունք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը:

«Նյու մեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբուժության, միկրովիրաբուժության բաժանմունքն էլ արժանացել է «Տարվա լավագույն պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբուժության, միկրովիրաբուժության բաժանմունք» մրցանակին:

«Տարվա լավագույն օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք» անվանակարգում էլ`«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը:

«Տարվա լավագույն կրծքային և ընդհանուր վիրաբուժության ծառայություն» անվանակարգում հաղթել են Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կրծքային և ընդհանուր վիրաբուժության ծառայությունը, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի կրծքային վիրաբուժության բաժանմունքը:

Վանաձորի Գևորգ Նիկողոսյանի անվան «Դենս» ատամնաբուժական կլինիկան լավագույնն է ճանաչվել «Մարզային լավագույն ատամնաբուժական կենտրոն» անվանակարգում:
«Տարվա լավագույն գլաուկոմայի բաժանմունք» անվանակարգում «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» աչքի կլինիկայի գլուկոմայի բաժանմունքը:

Ռազմահայրենասիրական գործում ունեցած կարևոր ավանդի համար` «Զինվոր հայրենյաց» անվանակարգում հետմահու պատվոգրի արժանանացավ Հայկ Հակոբյանը։ Մրցանակը ստացավ հերոսի մայրը՝ Էլմիրա Հակոբյանը։

  • Կիսվել: