ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Անարդարությանը ծառայել  չեմ կարող, դադարեցնում եմ ծառայությունս․ ոստիկանության մայոր

Անարդարությանը ծառայել չեմ կարող, դադարեցնում եմ ծառայությունս․ ոստիկանության մայոր

Ծառայակից ընկերնե՛ր, տիկնա՛յք և պարոնա՛յք, շուրջ քսան տարի է՝ ծառայում եմ Ոստիկանությունում, ու ինձ ճանաչող ամենքդ կփաստեք՝ որքան նվիրումով և անմնացորդ եմ իրականացրել այդ ծառայությունը։

Միաժամանակ կփաստեք նաև, որ անարդարությանը ծառայել ևս չեմ կարող՝ սա հակասում է թե՛ իրավականության, թե՛ բարոյականության մասին ունեցածս պատկերացումներին, հակադիր է տվածս երդումին, ուստի ևս որոշում եմ կայացրել լքելու ձեր շարքերը։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ոստիկանության մայոր Սերգեյ Մարտիրոսյանը։

«Պատիվ ունեմ ու հենց այդ պատվից, ոստիկանի ուսադրի արժեքից, մարդկային ֊ մասնագիտական պարտքից ելնելով հեռանում եմ՝ ներկայացնելով ոստիկանությունում ծառայությունս դադարեցնելու վերաբերյալ զեկուցագիր։

Մնացեք բարյավ և Աստված պահապան մեր պետությանն ու ժողովրդին»,-նշել է նա։

 

  • Կիսվել: