շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ

Անահիտ Ավանեսյանը պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ:
 
Նախարարը լրատվամիջոցների հետ զրույցում կարևորել է հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց պատվաստումները և սեփական օրինակով հորդորել քաղաքացիներին չուշացնել գրիպի կանխարգելումը:
 
Պատվաստումներն առավելի հասանելի դարձնելու համար, բացի պոլիկլինիկաներից, քաղաքացիները կարող են մոտենալ շարժական պատվաստումային կետեր և, անկախ կցագրման վայրից, արագ պատվաստվել:
 
Յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը։
 
Հյուսիսային պողոտա-Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք,
Վերնիսաժի հարակից տարածք:

  • Կիսվել: