երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության զարգացումը ՀՀ-ում` առողջապահության ոլորտի մասնագետների մագիստրոսական ծրագրի միջոցով» միջոցառման բացմանը

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության զարգացումը ՀՀ-ում` առողջապահության ոլորտի մասնագետների մագիստրոսական ծրագրի միջոցով» միջոցառման բացմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կրթական ոլորտի գործընկերների հետ մասնակցել է «Հմտությունների վրա հիմնված բժշկական կրթության զարգացումը Հայաստանում` առողջապահության ոլորտի մասնագետների մագիստրոսական ծրագրի միջոցով» միջոցառման բացմանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել «Հենար» հիմնադրամին, տեղի և միջազգային գործընկերներին հաջողված համագործակցության համար:
 
«Ռեզիդենտուրայի առաջին հաջողված ծրագրից բացի, մենք անցնում ենք հաջորդ` համակարգ փոխող ևս մի կարևոր ծրագրի, որը հիմք պետք է ստեղծի ունենալ ոչ թե մեկ` մանկաբուժության ուղղությամբ ռեզիդենտուրա, այլ պետք է այս ծրագրով անցած մասնագետներն աջակցեն մեզ` վերափոխելու ամբողջ հետբուհական լանդշաֆտը: Այս նախաձեռնությանն է ուղղված նաև վերջին տարիներին իրականացվող օրենսդրական փոփոխությունները` հավաստագրում, լիցիենզավորման նոր կարգ, մասնագիտությունների ցանկի վերանայում և մի շարք այլ բարեփոխումներ»,- նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
Հետբուհական կրթության համակարգի զարգացման գործում նախարարն ընդգծել է ոչ միայն միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, այլև` մեր առողջապահական ու կրթական ոլորտի սերտ գործակցությունը` համատեղ խնդիրներ առաջ քաշելուց մինչև դրանց լուծումներ տալը:
 
Երկօրյա միջոցառումը կծառայի որպես բաց հարթակ` հետբուհական բժշկական կրթության վերաբերյալ քննարկումների, Հայաստանում ուսումնական ծրագրերի մշակման համար:

  • Կիսվել: