չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Անահիտ Ավանեսյանը կոչ է անում ավելի խնայող և ուշադիր լինել միմյանց հանդեպ

Անահիտ Ավանեսյանը կոչ է անում ավելի խնայող և ուշադիր լինել միմյանց հանդեպ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել հոգեկան առողջության համաշխարհային օրվա առթիվ։

«Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է. այս տարվա կարգախոսն է «Հոգեկան առողջությունն աշխատավայրում առաջնահերթություն դարձնելու ժամանակն է»:

Փորձե՛նք ավելի խնայող և ուշադիր լինել մեկս մյուսի հանդեպ ոչ միայն ընտանիքում, մտերիմների շրջանում, այլև` աշխատանքի վայրում:

Նպաստե՛նք առողջ մթնոլորտի ձևավորմանը, քանի որ չկա առողջություն` առանց հոգեկան առողջության:

Զարգացնե՛նք դիմակայություն արտաքին ազդակների նկատմամբ և չանտեսենք մեր կարիքներն ու խնդիրները:

 

Հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց վերաբերվենք արժանապատվորեն և ապրումակցումով:

 

Իհարկե, մեր երկրում շատ բան է փոխվել վերաբերմունքի և մտածողության առումով, բայց ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս թիրախավորման, խարանի և խտրականության ընկալումներ և դրսևորումներ կան, ինչը հաճախ խանգարում է ճիշտ ժամանակին մասնագիտական օգնության դիմելուն:

 

Հոգեկան առողջության ծառայությունները հասանելի են և անվճար:

 

Կուզենայի մի քանի խորհրդով կիսվել ձեզ հետ իմ փորձից, թե ինչն է օգնում ինձ` պահպանելու ներքին հանգստությունը`

 

ֆիզիկական ակտիվություն

շփումներ հարազատ մարդկանց հետ

էկրանի ժամանակի կառավարում»:

  • Կիսվել: