ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամուսնացե՛ք, երեխաները թող շատանան. բարենպաստ վիճակ է Հայաստանում ծնելիությունը բարելավելու համար. Անդրանիկ Քոչարյան

Ամուսնացե՛ք, երեխաները թող շատանան. բարենպաստ վիճակ է Հայաստանում ծնելիությունը բարելավելու համար. Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կարևորագույն խնդիր է համարում «դեմոգրաֆիական խնդիրը»:

«Կարևորագույն խնդիր է և, իմ կարծիքով, դա պետք է արտացոլված լինի մեր անվտանգային ռազմավարության մեջ, որից պետք է բխեն գործողությունները, որի արդյունքում ծնելիությունը պետք է ավելանա», - Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Քոչարյանը:

Ըստ նրա՝ հիմա շատ լավ, բարենպաստ վիճակ է Հայաստանում ծնելիությունը բարելավելու համար։

«Ամուսնացե՛ք, երեխաները թող շատանան, բայց դա հումոր չի, դա իրականություն է, որտեղ է այն խոչընդոտը, որ դա չի դարձնում այն երազանքը, որ մենք ասում էինք, որ 2050 թվականին լինենք 5 միլիոն ազգաբնակչություն Հայաստանում։ Խնդիրը միայն մի քանի հարյուր հազար ավելացումով, իհարկե, չի լուծվելու, պետք է հեռանկարը տեսնել», - ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:

  • Կիսվել: