չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ամուլսարի տարածքում բրոնզի դարի դամբարաններ կան, որոնք կարող են ընկնել «Լիդիան Արմենիայի» բուլդոզերների տակ. Զոհրաբյան

Ամուլսարի տարածքում բրոնզի դարի դամբարաններ կան, որոնք կարող են ընկնել «Լիդիան Արմենիայի» բուլդոզերների տակ. Զոհրաբյան

Ի՞նչ է լինելու բրոնզե դարի 80-ից ավելի դամբարանների հետ: Ամուլսարի ողջ այս էպոպեայի, ցիանիդա-ուրանային հակամարտության ֆոնին ոնց որ թե մոռացվեց, որ Ամուլսարի տարածքում 80-ից ավելի բրոնզե դարի դամբարաններ կան, որոնք շատ հանգիստ կարող են ընկնել «Լիդիան Արմենիայի» բուլդոզերների տակ ու ոչնչացվել: Իր ֆեյսբուքյան էջում նման մտահոգություն է հայտնել ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշել է, որ այս հարցը քննարկել է ՀՀ ԱԳԳ Հնագիտության ու ազգագրության ինստիտւտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. Հարցը քննարկեցի ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ, ով հաստատեց, որ Ամուլսարի տարածքում բրոնզե դարի մի քանի դամբարան արդեն պեղվել է և կա արշավախմբի կողմից կազմված եզրակացություն, որը փետրվարի 5-ին կներկայացվի հանքարդյունաբերության ոլորտի ուսումնասիրությամբ զբաղվող ԱԺ մեր քննիչ հանձնաժողովին: Արշավախմբից տեղեկացրեցին, որ բացվել են Ամուլսարի տարածքում գտնվող մի քանի տասնյակ դամբարաններից ընդամենը մի քանիսը, իսկ մեծ մասը դեռ պեղված չէ:

Ի դեպ, պեղումները ֆինանսավորել է հենց «Լիդիան Արմենիան»:

Հիմա ասածս ինչ է` Հայաստանը միացել է «Հնագիտական ժառանգության պահպանության մասին» կոնվենցիային, որը էլ չասեմ թե ինչ կարգի է պաշտպանում հնագիտական ժառանգությունը: Ու հիմա եկեք հասկականք` բրոնզե դարի մի քանի տասնյակ դամբարանները, որոնց թիվը վստահաբար շատ ավելին է լինելու, հնագիտական-մշակութային ժառանգությո՞ւն են, թե՞` չէ, որոնք Ամուլսարի շահագործումից կարող են պարզապես վերանալ: Հանձնաժողովի առաջիկա նիստում կփորձենք հասկանալ, թե ինչո՞ւ պիտի որոշ խմբավորումների բիզնես շահերի արանքում ոչնչացվեն մեր մշակութային արժեքները: զ
Ի դեպ, եթե այս թեմայով ասելիք ունեն, ապա հրավիրում ենք նաև «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչներին` մասնակցելու հանձնաժողովի նիստին:

  • Կիսվել: