ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ամուլսար տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ

Ամուլսար տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ

Ամուլսար տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ակտիվիստների կողմից։ Ակտիվիստներն ու Վայոց ձորի ոստիկանապետ գնդապետ Գևորգ Ազիզյանն ընդհանուր հայտարարի չեկան։

Ակտիվիստները պահանջում են, որ 30 մետրով դեպի հետ տանեն «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տնակները, սակայն ոստիկանապետն ասաց, որ  չեն կարող նման քայլի դիմել։

Նա ակտիվիստներին հորդորեց բացել ճանապարհն ու վաղը շարունակել իրենց հավաքը, սակայն ցուցարարները հրաժարեցին կատարել նրա պահանջը։

Այնտեղ է նաև քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը:

«Մեր որոշումից կախված է մեր երկրի անվտանգությունը: Ես հիմա կոչով դիմում եմ ՀՀ անվտանգության քարտուղար, իմ ընկեր Արմեն Գրիգորյանին։ Խնդրում եմ՝ դուրս արի քո կաբինետից, քո փափուկ աթոռից վեր կաց և արի այստեղ, որովհետև այստեղ գտնվող պաշտոնյաները կոմպետենտ չեն այս հարցերին լուծում տալու համար:

Այս հարցերը վերաբերում են բոլորիս և դրա համար այս մարդիկ սպասում են Ձեզ և հետևանքների համար պատասխանատու եք Դուք, Դուք եք պատասխանատու, որ այսքան մարդիկ ձերբակալվեցին, որ բախում եղավ ոստիկանների ու քաղաքացիների միջև։ Երևանում պատրաստվում են բողոքի ակցիաներ, սա Լիդիանի խնդիրը չէ, սա մեր երկրի պետական կառավարման գլխավոր խնդիրներից մեկն է»,- հայտարարեց Անդրեաս Ղուկասյանը։

  • Կիսվել: