Ամրագոտին կյանք է փրկում
Ամրագոտին ճանապարհատրանսպորտային պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է, հայտնում են ՆԳՆ-ից:
՛՛Ներքին գործերի նախարարության իրազեկման արշավին են միացել ԱԺ պատգամավորներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, հաղորդավարներ, պետական համակարգի աշխատակիցներ և ոստիկանության ծառայողներ։
Սիրելի՛ վարորդներ և ուղևորներ, երթևեկե՛ք ամրակապված։ Ամրագոտին կյանք է փրկում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: