ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի խախտում է. դեսպանատուն

ԱՄՆ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի խախտում է. դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է, որ վիզայի դիմումի համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելն օրենքի լրջագույն խախտում է։ Այս մասին նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ Պետքարտուղարությունը կիրառում է դիմումների դիտարկման և անվտանգության ապահովման խիստ միջոցներ, որպեսզի պաշտպանի ԱՄՆ վիզայի համակարգի ամբողջականությունը և ապահովի ազգային անվտանգությունը»,- նշված է հրապարակման մեջ։

Դեսպանությունը նաև զգուշացնում է, որ կեղծ փաստաթղթեր ներկայացնելը կարող է հանգեցնել ԱՄՆ վիզայի դիմումի մերժման։

 

  • Կիսվել: