շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ դեսպանատունը Սպիտակի ԲԿ-ին տրամադրել է շուրջ 30․000 ԱՄՆ դոլարի մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ

ԱՄՆ դեսպանատունը Սպիտակի ԲԿ-ին տրամադրել է շուրջ 30․000 ԱՄՆ դոլարի մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում  է․

Գլոբալ համավարակը կարող ենք հաղթահարել միայն մեկմեկու աջակցելով ու նեցուկ լինելով։ ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը օրերս կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորված Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրել է շուրջ 30․000 ԱՄՆ դոլարի մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ և N95 դիմակներ։

Կանխարգելիչ այս պարագաների առկայությունն ուղղակիորեն կնպաստի բնակչության շրջանում վարակի տարածումը կանխելուն։

Այս պարագաների տրամադրումը իրականացվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աջակցությամբ։

  • Կիսվել: