երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Ամիրյան փողոցում դեկտեմբերի 6-ից երթևեկության փոփոխություն կկատարվի

Ամիրյան փողոցում դեկտեմբերի 6-ից երթևեկության փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ ս.թ. դեկտեմբերի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում:

Մասնավորապես՝ Ամիրյան – Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա ուղղությամբ  երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նաշնների տեղադրման աշխատանքներ:

  • Կիսվել: