կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի պատվիրակության անդամներն այցելել են Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն

«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի պատվիրակության անդամներն այցելել են Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն

«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի պատվիրակության անդամները հոկտեմբերի 4-ին այցելել են Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (ԳՏՏԿ)։ Կենտրոնի նպատակն է խթանել ՏՏ ոլորտի ընդլայնումը Երևան քաղաքից դեպի հյուսիսային շրջաններ և նպաստել ապակենտրոնացման գործընթացին, ձևավորել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքը հյուսիսային տարածաշրջանում, նպաստել աշխատատեղերի ստեղծմանը հյուսիսային տարածաշրջանում: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
 
Հաջորդիվ մասնակիցներն այցելել են «AI9 կամպուս»։ Նախագիծը նպատակ ունի համախմբել ստարտափներին, ներդրողներին, կորպորացիաներին և ակադեմիական հաստատություններին՝ զարգացնելու Հայաստանի տեխնոլոգիական միջավայրը։
 
Պատվիրակության անդամները նաև այցելել են «Սոլարոն» ընկերություն, որի առաքելությունն է խթանել ավելի մաքուր ու կանաչ միջավայրի ստեղծումը և վերականգնվող էներգիան հասանելի դարձնել անհատներին և բիզնեսներին Հայաստանի ողջ տարածքում։
 
Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական «Digitec Expo 2024» ցուցահանդեսին։
 
Համաժողովն ավարտվել է փակման հանդիսավոր արարողությամբ, որին եզրափակիչ խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսիսկո Մորան:
 
Պաշտոնապես հայտարարվել է ACE 2025-ի հաջորդ հյուրընկալող երկիրը։
 

  • Կիսվել: