ԱՄԷ-ն նվեր քարտեր է տրամադրել ՀՀ բուհերում սովորող մուսուլման ուսանողներին
2022թ․-ի Ռամադան ամսվա բարեգործական ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության նախաձեռնությամբ և էմիրաթական Կարմիր մահիկ բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոններից մեկի նվեր քարտեր են տրամադրվել Հայաստան Հանրապետության տարբեր բուհերում սովորող ավելի քան 80 մուսուլման ուսանողների։
ԱՄԷ-ն շարունակում է ողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը: Այս նախաձեռնությունն արտացոլում է ԱՄԷ-ի եղբայրական և բարեկամ երկրներին աջակցելու մշտական ձգտումը՝ ընդգծելով հումանիտար աշխատանքի կարևորությունը, որն Էմիրությունների քաղաքականության հիմնարար սկզբունքն է։
Ռամադան ամսվա ընթացքում շուրջ 800 պարենային արկղեր են բաժանվել ՀՀ մարզերի սոցիալապես անապահով բնակիչներին։


