երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ամբողջովին մաշված են եղել ձմեռային անվադողերը, որոնք ամենամեծ խոչընդոտն են եղել նաև երթևեկի համար. Արեյան

Ամբողջովին մաշված են եղել ձմեռային անվադողերը, որոնք ամենամեծ խոչընդոտն են եղել նաև երթևեկի համար. Արեյան

Պարեկային ծառայությունից քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին տվյալներ են տրամադրել, ըստ որի՝ պարզվում է, որ վերջին օրերին արձանագրված վթարների գրեթե կեսը եղել են անվադողերի պատճառով:

«Արձանագրվել է, որ ամբողջովին մաշված եղել են նաև ձմեռային անվադողերը, որոնք այս պայմաններում ամենամեծ խոչընդոտն են եղել նաև երթևեկի համար, որոնք խոչընդոտ են դարձել հենց ավտոբուսների երթևեկի համար, մյուս տրանսպորտային միջոցների երթևեկի համար: Սա ամենամեծ պատճառներից մեկն էր [վթարների] ռելիեֆային փողոցներում, ինչպես Գայն էր, Մյասնիկյանն էր, Թևոսյանը, Դավիթ Բեկը և այլ փողոցներ»,- ասաց Արեյանը:

Կամո Արեյանը նաև նկատեց, որ հարցը պետք է դիտարկել նաև այս  մասով վարչական խիստ հսկողություն սահմանելու տեսանկյունից:

  • Կիսվել: