երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունն օդում ամենաբարձրը եղել է Կենտրոն վարչական շրջանում

Ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունն օդում ամենաբարձրը եղել է Կենտրոն վարչական շրջանում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է Երևանում օդի աղտոտվածության վերջին շաբաթվա` հոկտեմբերի 13-19–ի տվյալները։

Դրանց համաձայն` փոշու պարունակությունն օդում Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում ամենաբարձրն է եղել, Արաբկիրում՝ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հոկտեմբերի 13-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 15-17-ը և 19-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան հոկտեմբերի 14-ին, 15-ին և 18-ին, Շենգավիթում ու Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունն անցնող շաբաթվա ընթացքում Երևանի օդում սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չի գերազանցել։

  • Կիսվել: