կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
«Ամբերդ» կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

«Ամբերդ» կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։

  • Կիսվել: