Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին՝ մինչ 19։00-ն, Տաթեւի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը փակ է լինելու։
Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին եւ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։


