չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում

Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
 
Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին, Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված, ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։
 
Ամասիայի տարածաշրջանում տեղում է ձյուն:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

  • Կիսվել: