հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ամանորյա զարդարանքի ծախսերի ողջ տեղեկատվությունը հրապարակված է, կարող եք նայել, համադրել․Երևանի փոխքաղաքապետ

Ամանորյա զարդարանքի ծախսերի ողջ տեղեկատվությունը հրապարակված է, կարող եք նայել, համադրել․Երևանի փոխքաղաքապետ

Մամուլում քաղաքի ամանորյա զարդարանքի համար նախատեսված ծախսերի վերաբերյալ շատ թվեր իրականության չեն համապատասխանում, բոլոր պայմանագրերը հրապարակված են, տեղեկատվությունը կա, կարող եք նայել, համադրել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Եթե հիմա ինչ-որ ճշգրիտ թիվ ասեմ, կարող է հաշվարկի մեջ սխալված լինեմ, քանի որ գնելու պահին և հիմա արժութային որոշ տատանումներ կարող են լինել»,- ասաց Գրիգորյանը։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ քաղաքի ֆինանսական միջոցները միայն քաղաքապետարանի բյուջեից չեն հատկացվել, որոշ մասը արվել է վարչական շրջանների բյուջեով՝ լուսավորության համար նախատեսված ֆինանսական միջոցներով։

  • Կիսվել: