չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ Մայր աթոռի միաբանության մասնակցությամբ տեղի ունենալիք արարողությունների ժամանակացույցը

Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ Մայր աթոռի միաբանության մասնակցությամբ տեղի ունենալիք արարողությունների ժամանակացույցը

Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ Մայր աթոռի միաբանության մասնակցությամբ տեղի կունենան հետևյալ արարողությունները.

 

Դեկտեմբերի 31
Ժամը 24:00-ին – Մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,
Հունվարի 1
Ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում,
Հունվարի 5
ժամը 17:30-ին – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,
Հունվարի 6
Ժամը 10:30-ին – Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,
Հունվարի 7
Ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Սուրբ Գայանե վանքում:

  • Կիսվել: