Ամանորյա եղևնիները աղբավայրի փոխարեն կտեղափոխվեն վերամշակման
Բնության պահպանության նպատակով Եղևնիները կտեղափոխվեն վերամշակման՝ աղբավայրի փոխարեն: Այս մասին տեղեկացնում է Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունը։
Բոլոր վարչական շրջաններում առանձնացվել են վայրեր, որտեղ մինչև հունվարի 15-ը մեր համաքաղաքացիները կարող են տեղափոխել Ամանորի եղևնիները:
ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը դրանք կվերամշակի՝ ստանալով ագրոծածկ (ցանքածածկ): Ստորեւ ներկայացված են հասցեները:


