չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ալիևը՝ Քարվաճառի և Լաչինի շրջանների մասին

Ալիևը՝ Քարվաճառի և Լաչինի շրջանների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանում որոշակի ուժերի կոչ է արել հրաժարվել Ղարաբաղում ռևանշի փորձերից, փոխանցում է minval.az-ը։

Ալիեւը հավելել է, որ "նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը Հայաստանի կողմից կապիտուլյացիայի ճանաչումն էր եւ թույլ տվեց Ադրբեջանին վերադարձնել Լաչինի եւ Քելբաջարի շրջանները":

"Քանի որ բանակցությունների ժամանակ նրանք երբեք չեն ցանկացել մեզ վերադարձնել Լաչինի եւ Քելբաջարի շրջանները։ Դա բանակցություններում պայմանավորվածության բացակայության հիմնական պատճառն էր։ Ցավոք, Հայաստանն ու նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին, որպեսզի Ադրբեջանին վերադարձվեն 5 շրջաններ, Ադրբեջանը բավարարվեց դրանով, Լեռնային Ղարաբաղը մի ժամանակ անկախություն ստացավ, իսկ Քելբաջարն ու Լաչինի շրջանները մնացին Հայաստանի հավերժ վերահսկողության տակ։ Բայց ես մերժեցի այդ առաջարկը", - ընդգծել է նա ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: