կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ ամիսներ առաջ հեռացվեցին հարյուրամյա ծառերը, մշտադալար թփեր են տնկվում

Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ ամիսներ առաջ հեռացվեցին հարյուրամյա ծառերը, մշտադալար թփեր են տնկվում

Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցից հեռացվեցին կենսունակությունը կորցրած հարյուրամյա ծառերը: Դրանց փոխարեն տնկվեցին արժեքավոր ու գեղազարդ ծառատեսակներ, որոնց ծաղկման շրջանը տևում է 3-4 ամիս:

Քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքներն ընդլայնելու նպատակով այժմ այդ նույն փողոցում թփեր են տնկվում, հեռացվում են երկաթե ցանկապատերն ու բետոնապատված հատվածները:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը փաստում է՝ նախկինում տնկվող ավելի փոքր թփերը կամ չորանում, կամ էլ վնասվում էին քաղաքացիների կողմից: Այժմ տնկվում են ավելի հասուն թփեր՝ այդպիսի դեպքերը բացառելու համար:

Երևանի բուսածածկ տարածքի վերականգնումը քաղաքի կարևորագույն խնդիրներից է, որը լուծելու նպատակով կշարունակի ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկելու և անտառային տարածքները մեծացնելու գործընթացը:

Առվել մանրամասն՝ տեսանյութում:

  • Կիսվել: