ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ալեն Սիմոնյանը դատապարտել է հարձակումը Նենսի Փելոսիի տան վրա

Ալեն Սիմոնյանը դատապարտել է հարձակումը Նենսի Փելոսիի տան վրա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատապարտել է Նենսի Փելոսիի տան վրա հարձակումը։ 

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. «Ես խստորեն դատապարտում եմ Սան Ֆրանցիսկոյում Նենսի Փելոսիի տան վրա հարձակումը։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում անխոհեմ հարձակման հետևանքով վիրավորված հարգարժան Փոլ Փելոսիին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անհայտ անձը ներխուժել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տուն:
 

 

  • Կիսվել: