հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 6-ին, 7-ին հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում ձյան տեղումները կլինեն ինտենսիվ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։

Արարատյան դաշտում և Երևանում փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ու առավոտյան սպասվում է ձյուն, փետրվարի 6-ի ցերեկը և 7-ին՝ թաց ձյուն և ձնախառն անձրև։

Փետրվարի 8-ից սկսած ցիկլոնի ուժը աստիճանաբար կթուլանա։

  • Կիսվել: