շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ակնկալում եմ իրավաչափ պատասխան․ Անահիտ Ավանեսյանը՝ բժշկի նկատմամբ բռնության դեպքի մասին

Ակնկալում եմ իրավաչափ պատասխան․ Անահիտ Ավանեսյանը՝ բժշկի նկատմամբ բռնության դեպքի մասին

Այսօր Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Դատապարտում եմ տեղի ունեցածն ու ակնկալում իրավաչափ պատասխան»,- գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ «Մուրացան» բժշկական կենտրոնում մի խումբ անձինք հարձակվել են բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, ձեռքերով և ապակյա շշերով հարվածել անվտանգության աշխատակցին, ապա մտել հիվանդանոց, այնտեղ բռնություն կիրառել բժշկուհու նկատմամբ։

  • Կիսվել: