չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ակներ բնակավայրից դեպի Գորիս նոր ճանապարհ է կառուցվում (տեսանյութ)

Ակներ բնակավայրից դեպի Գորիս նոր ճանապարհ է կառուցվում (տեսանյութ)

Ակներ բնակավայրից դեպի Գորիս նոր ճանապարհ է կառուցվում։ Ակները Գորիսին էր կապվում Վերիշեն բնակավայրի միջոցով, մինչդեռ բնակավայրը Գորիսին կապող ուղիղ ճանապարհ ևս առկա էր, սակայն քանի որ անանցանելի էր, չէր գործում։ Տարիներ շարունակ չգործող ճանապարհն այժմ հիմնովին վերակառուցվում է, հայտնում են Գորիսի համայնքապետարանից:

Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք համագործակցության շրջանակներում՝ 219 մլն ՀՀ դրամի շրջանակներում՝ որի 55 տոկոսը համայնքի ներդրումն է, 45 տոկոսը՝ պետության։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: