երեքշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2021
Ախալքալաքում քանի՞ մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Ախալքալաքում քանի՞ մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Ախալքալաքի ռեֆերալ կլինիկայում մինչև հունիսի 1-ը պատվաստվել է 210 մարդ: Սակայն, տեղի բնակիչները պատվաստվածների կեսից քիչ մասն են կազմում, և հիմնականում մեծամասնությունը բժշկական անձնակազմն է, գրում է jnews.ge-ն:

Վրաստանում բնակչության պատվաստումը սկսվել է մարտի 15-ին: Ախալքալաքում թերահավատորեն են վերաբերվում պատվաստման գործընթացին: Դրան նպաստեց նաև պատվաստման առաջին օրերին՝ մարտի 18-ին ախալցիխեցի բուժքրոջ մահը (27-ամյա բուժքույրը մահացել էր պատվաստումից հետո երկրորդ օրը: Մահվան ճշգրիտ պատճառը դեռևս հաստատված չէ): Ախալքալաքում, այս դեպքից հետո, պատվաստման առումով բնակչության շրջանում վախերն էլ ավելի ուժեղացան, և ոչ ոք ընդհանրապես չէր սպասում, որ ինչ-որ մեկը պիտի պատվաստվի, նույնիսկ բժշկական անձնակազմը:

Բայց այն բանից հետո, երբ որոշ «համարձակներ» պատվաստվեցին «Sinopharm» – ով, մարդիկ, տեսնելով, որ նրանք իրենց լավ են զգում, մի քիչ փոխեցին իրենց վերաբերմունքը:

Ախալքալաքում «AstraZeneca»-ով պատվաստվել է 5 մարդ, որից 2-ը տեղացի են, 3-ը՝ այլ տեղերից:

«Sinopharm» -ով պատվաստվել է 190 մարդ, որոնց կեսից ավելին տեղացի չեն:

«Sinovak» -ով պատվաստվել է 15 մարդ, որից կեսը՝ տեղացիներ են:

Հրաժարվել են 50 հոգի, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր գրանցվել են, բայց չեն եկել, և նրանք, ովքեր հարցաթերթիկը լրացնելուց հետո հիվանդանոցում արգելել են պատվաստվել: Նրանց մեջ կան ինչպես տեղացիներ, այնպես էլ այլ դրսից եկածներ: Ախալքալաքի մունիցիպալիտետում այլ պետության քաղաքացիներ դեռևս չեն պատվաստվել:

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցն ընդգրկված է այն բժշկական հաստատությունների ցանկում, որոնց թույլատրվում է պատվաստել քաղաքացիներին: Սկզբում Ախալքալաքի հիվանդանոցում պատվաստման համար գրանցվում էին միայն Վրաստանի այլ շրջաններից ժամանած մարդիկ, քանի որ կային ազատ տեղեր:

«Սկզբում ավելի շատ ուրիշ տեղերից էին գալիս, հետո, երբ մերոնք տեսան, որ նրանց (խմբ. պատվաստվածների) մոտ ամեն ինչ կարգին է, նրանք նույնպես սկսեցին պատվաստվել: Ախալցիխեում տեղի ունեցած միջադեպից հետո մարդիկ շատ վախեցան: Այժմ հիվանդանոցում ունենք Sinovak և AstraZeneca, որը Երկրորդ դեղաչափն նրանց, ովքեր դրանով ներարկվել են: Բայց մարդիկ ավելի շատ ցանկանում են Sinopharm- ը, քանի որ տարածվել է, որ դա անվնաս պատվաստանյութ է, սակայն Sinopharm- ի գրանցումը դեռ փակ է », – ասում է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Իսպիրյանը:

Նշենք, որ Վրաստանում ներկրվել է 4 պատվաստանյութ, դրանք են «AstraZeneca»- ն, «Sinovak»- ը, «Sinopharm»- ը և «Pfizer»- ը: Ախալքալաքի հիվանդանոցը ստացել է միայն «AstraZeneca», «Sinovak», «Sinopharm» պատվաստանյութերը:

Ըստ Գայանե Իսպիրյանի, հիվանդանոցը «Pfizer»- ը տեղափոխելու և պահելու (-70 С, – 80 с) պայմաններ չունի:

Գրանցվելուց հետո, մինչ պատվաստումն, անձն անցնում է խորհրդակցություն թերապևտի հետ, որը լրացնում է հարցաթերթիկ, այնուհետև որոշում է թույլատրել անձին պատվաստվել, թե ոչ: Յուրաքանչյուր պատվաստանյութ ունի իր հարցաթերթիկը և հարցաշարը:

Ըստ համաճարակաբանի, նրանք չեն կարողացել հետևել այլ վայրերից եկած անձանց, բայց տեղացիներից ոչ ոքի մոտ բարդություններ չեն եղել:

«Անգամ ռեակցիա չի եղել, միայն հետպատվաստային ռեակցիա է եղել AstraZenec- ով պատվաստումների ժամանակ: Ցածր ջերմություն, գլխապտույտ, ինչը 1 օր հետո անցել է», – ասում է Գայանե Իսպիրյանը:

Այժմ Ախալքալաքում պատվաստում են «Sinovak» պատվաստանյութով, գրանցվելու համար հարկավոր է մտնելլ booking.moh.gov.ge կայք:

Անհրաժեշտ է սեղմել «მოქალაქე» պատուհանի վրա: Բացվում է հաջորդ պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել բաց պատուհանները՝ ընտրելով պատվաստանյութը, շրջանը, քաղաքը: Ապա պետք է գտնել ազատ ժամանակը (սեղմելով սպիտակ գույնի պատուհանին) և սեղմելով «შენახვა» պատուհանը հաստատել ընտրված ժամանակը:

registracya1

Դրանից հետո բացվում է երրորդ պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել նույնականացման քարտի համարը, անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն, եթե այդպիսիք կան: Հաջորդիվ սեղմել «დადასტურება»:

registracya2

Վերջում համակարգը կրկին անգամ ցույց կտա Ձեր կողմից ընտրված ժամանակը, եթե այլևս չեք ցանկանում ինչ-որ բան փոխել, սեղմելով «დადასტურება» կոճակին հաստատեք Ձեր ընտրությունը

  • Կիսվել: