հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ախալքալաքում կրկին վաճառքի են հանվել հողատարածքներ

Ախալքալաքում կրկին վաճառքի են հանվել հողատարածքներ

Ախալքալաքի մունիցիպալիտետում, այսօրվա դրությամբ, աճուրդով վաճառքի է հանվել 9 հողատարածք և մեկ հողատարածք վարձակալության համար։ Դրանք հիմնականում ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են, գրում է jnews.ge-ն:

Աճուրդներն անցկացվում են «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» պետական ծրագրի շրջանակներում։

Հողատարածքները հետևյալն են.

1. Չունչխա գյուղում գյուղատնտեսական նշանակության հող և ոչ բնակելի շինություններ: Մեկնարկային գինը 362 500 լարի է, 1.625.404 քառ/մ: Աճուրդի վերջին օրը փետրվարի 7-ն է։

2. Գյուղատնտեսական նշանակության հողատարածք Չունչխա գյուղում, Խերթվիսիի խճուղում, 4800 ք/մ, մեկնարկային գինը՝ 5250 լարի։ Աճուրդի վերջին օրը մինչև փետրվարի 5-ը։

3. Կարծախ գյուղում 127 558 քառ/մ ոչ գյուղատնտեսական նշանակության հող, մեկնարկային գինը՝ 178 000 լարի: Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 17-ն է։

4. Կարծախ գյուղում 93 040 քառ/մ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս եւ նրա վրա շինություն, մեկնարկային գինը՝ 186 500 լարի։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 17-ն է։

5. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս (առաջին եւ երկրորդ գիծ) գյուղ Ափնիայում, մեկնարկային գինը՝ 44 000 լարի։ Աճուրդի վերջին օրը փետրվարի 17-ն է։

6. Գողաշեն գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս եւ նրա վրա կառուցապատում՝ 250 56քառ/մ,մեկնարկային գինը՝ 315 00 լարի: Աճուրդի վերջին օրը՝ փետրվարի 17:

7. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս եւ շինություն Լոմատուրցխ գյուղում՝ 10 472 քառ/մ, մեկնարկային գինը 30.000 լարի։ Մրցույթի հայտերի ընդունման վերջին օրը փետրվարի 17-ն է։

8. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք և շինություն (առաջին եւ երկրորդ գիծ) 15 905 քառ/մ,մեկնարկային գինը՝ 29 000 լարի։ Վերջին օրը փետրվարի 17-ն է։

9. 179 396 քառ/մ ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Դիլիսկա գյուղում, մեկնարկային գինը՝ 340 000 լարի: Աճուրդի վերջին օրը՝ փետրվարի 17:

10. Ինչպես նաեւ Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո գյուղում 5 տարով վարձակալության է տրվում 1862 քառ/մ մակերեսով հողատարածք։ Դիմումները ընդունվում են մինչև փետրվարի 5-ը։

 

  • Կիսվել: