երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում նշվեց Սուրբ Ծննդյան ճրագալույցը (լուսանկարներ)

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում նշվեց Սուրբ Ծննդյան ճրագալույցը (լուսանկարներ)

Այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում նշեցին Սուրբ Ծննդյան ճրագալույցը: "Պարետային ժամի" պատճառով այս տարի ավելի վաղ է սկսվել Սուրբ Պատարագը, գրում է jnews.ge-ն:

Այսօր ՝ ժամը 16:30-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում սկսվել է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի  տոնակատարության Սուրբ Պատարագը:

Այս տարի Սուրբծննդյան Ճրագալույցը անսովոր է նշվում, մարդիկ թեեւ չեն պահպանել տարածությունը, սակայն դիմակավորված են եղել:

Տոնական Պատարագին ներկա էր Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Պատարագը մատուցեց Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:

Այդ երեկո մարդիկ իրենց հետ տուն են տանում եկեղեցում վառված լամպերն ու մոմերը ։ Դրանք խորհրդանշում են աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը։ Լամպերի այրումը խորհրդանշում է Բեթղեհեմ աստղի լույսը, որը մոգերին ցույց տվեց ճանապարհը դեպի Մանուկ Հիսուսը:

Վաղը ՝ հունվարի 6-ին, տեղի կունենա նաև Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է ջրօրհնեքի արարողություն ՝ ի հիշատակ Հիսուսի Մկրտության:

sochelnik3

sochelnik1

sochelnik2

jrag

 

  • Կիսվել: