ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում բացվեց «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա

Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում բացվեց «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա

Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում մեկնարկեցին «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի դասերը, գրում է akhaltskha.net-ը:

Այսուհետ Ծղալթբիլայի պատանիները ևս հնարավորություն կունենան գեղեցիկ կահավորված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած կրթական միջավայրում ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինժեներիային և ռոբոտաշինությանը։

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը Ծղալթբիլայում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Արմսվիսբանկի և Նորշեն-Ծղալթբիլա Հայրենակցական Բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

  • Կիսվել: