ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
ԱԽ գրասենյակից հաստատում են. Արմեն Գրիգորյանի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել

ԱԽ գրասենյակից հաստատում են. Արմեն Գրիգորյանի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատում են տարածվող լուրերն Անվտանգության խորհրդի քարտուղարի ծառայողական ավտոմեքենայի վթարի մասին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատեցին լուրը՝ հայտնելով, որ վթարի հետևանքով տուժածներ չկան:

«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքից անմիջապես հետո իրականացվել է Քարտուղարի ծառայողական մեքենայի վարորդի սթափությունը պարզելու փորձաքննություն, ինչը փաստել է վարորդի սթափ լինելը: Հավելենք նաև, որ ԱԽ քարտուղարը ավտոմեքենայում չի եղել»:

  • Կիսվել: