ԱԻՆ-ը ՀԿԽԸ-ին պատվոգիր հանձնեց «Սուրմալու» ԱԿ-ում հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար
Հոկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) պատվոգիր ստացավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու և ցուցաբերած օգնության համար:
Պատվոգիրը ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին հանձնեց ԱԻ փոխնախարար Ա. Գրիգորյանը:


