հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
ԱԻՆ-ում խորհրդակցություն է անցկացվել, մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են

ԱԻՆ-ում խորհրդակցություն է անցկացվել, մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են

Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Մասնակցել են նախարարի տեղակալներն ու բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:

Արմեն Փամբուխչյանին զեկուցվել է Ներքին գործերի նախարարության կազմավորմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Նախարարի տեղակալ Արա Նազարյանը, գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը և ԱՌԿ քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը տեղեկացրել են, որ նոր ձևավորվող կառույցի գործընկերների հետ մշտապես կապի մեջ են՝ համատեղ մշակում են ՆԳՆ ռազմավարությունը և կանոնադրության նախագիծը:

Խորհրդակցության ավարտին մի շարք աշխատակիցներ ԱԻ նախարարի հրամանով խրախուսվել են: Նրանք պարգևատրվել են «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն», «Համագործակցություն հանուն փրկության», «Անվեհեր փրկարար», «ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալներով, ձեռքի ժամացույցներով, նաև տարբեր անվանակարգերում լավագույնի վկայագրերով:

  • Կիսվել: