ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց օդանավակայանում պայթուցիկ կա

Ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց օդանավակայանում պայթուցիկ կա

Արդեն 1.5 ժամից ավելի է, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարները, ՀՀ ոստիկանության կինոլոգները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, երբ էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է դրված, գրում է shamshyan.com-ը:

Այս պահին աշխատանքները շարունակվում են, տեղում են նաև բժիշկների հերթապահ խումբը։ Ոստիկանությունը պարզում է, թե որ էլեկտրոնային հասցեից է հաղորդագրությունը ստացվել։

 

  • Կիսվել: