Ահա երկու գրություն, որով դպրոցների տնօրեններին հորդորում են «զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ ամրացնելուց». պատգամավոր
Նրանցը փառքն է, ձերը՝ ուրացումն ու մեղքը: Այս վերտառությամբ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Ահա երկու գրություն, որով Լոռու մարզային և Երևանի ենթակայության տնօրեններին «պատերի հարդարման նոր մոտեցումների» շրջանակներում՝ հորդորում են «զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործված նյութեր ամրացնելուց»,-նշել է նա:
«Սրանք սարսափում են սեփական արյամբ ՀԱՅՐԵՆԻՔ ու ՀՈՂ պահած 18 տարեկան տղաներից, նրանց փառքից, նրանց զոհաբերվելու անմնացորդ ու ջինջ նվիրումից, որովհետև նրանցը հավերժականն է, նրանցը սրբացման ճանապարն է»,-հավելել է ընդդիմադիր պատգամավորը։

