կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է իրավիճակը Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ

ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է իրավիճակը Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ

Հայաստանն ուշադիր է իր քաղաքացիների հանդեպ, որոնք գտնվում են աշխարհի ցանկացած կետում, եւ արձագանքում է պատշաճ կերպով, եթե նրանց իրավունքները ոտնահարվում են։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հոկտեմբերի 31-ին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով իրավիճակը Երուսաղեմի «Կովերի այգի» թաղամասի շուրջ։

Նախարարի խոսքով, եթե տարհանման անհրաժեշտություն է առաջանում, մարդկանց տարհանում են։ «Գերատեսչությունում իմ ղեկավարության կարճ ընթացքում դա տեղի է ունեցել, առնվազն, մի քանի անգամ։ Իսկ վերոնշյալ թաղամասի մասով խնդիրն այն է, որ Երուսաղեմի պատրիարքությունը, իրավաբանական անձ լինելով, վարձով է տվել իր հողակտորը, բայց հետագայում մտափոխվել է։ Ներկա պահին ընթանում է դատավարություն»,- հշեցրել է Միրզոյանը։

  • Կիսվել: