կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Աղվանի-Վերին Խոտանան ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար ավտեմեքենա

Աղվանի-Վերին Խոտանան ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար ավտեմեքենա

Դեկտեմբերի 27-ին, ժամը 12։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին կա կողաշրջված (բարձված) և արգելափակված երկու բեռնատար ավտոմեքենաներ․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

Փրկարարներն ինժեներական տեխնիկայի օգնությամբ ուղղել են կողաշրջված բեռնատարը և քարշակման միջոցով դուրս բերել 3 բեռնատար ավտեմեքենաները։

Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

  • Կիսվել: