Աղվանի-Տաթև միջպետական ավտոճանապարհի անանցանելի հատվածում վերականգնման աշխատանքներ են տարվել
Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում կատարվել են վերականգնման աշխատանքներ՝ ապահովելով տվյալ տեղամասի անցանելիությունը։
2023 թվականին նշված ճանապարհահատվածը կնորոգվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով՝ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։



